Հալեպում վերականգնվում է «Խան Ալ-Շունէ» շուկան և «Սէպիլի պարտէզ»-ը. «Արևելք»
Սիրիայի Հալեպ քաղաքում շարունակվում են վերականգնողական աշխատանքները:
«Արևելք»-ը, հղում անելով Հալեպի քաղաքային խորհրդի ֆեյսբուքյան էջին, գրում է, որ խորհուրդը, համագործակցելով զբոսաշրջության վարչության հետ, ձեռնարկել է քաղաքի հայտնի «Խան Ալ-Շունէ» շուկայի մաքրման և վերականգնման աշխատանքները: Հեռացվում են հողակույտները, աղբը, փլատակները, վերացվում են պատերազմի թողած բոլոր հետքերը:
Հալեպի զբոսաշրջային վարչությունը նախատեսում է «Խան Ալ-Շունէ»-ում ավանդական արհեստներին նվիրված միջոցառումներ կազմակերպել, չնյայած հասված մեծ վնասին:
«Խան Ալ-Շունէ»-ը Հին Հալեպի շուկաներից մեկն է, որը գտնվում է Հալեպի բերդի մոտակայքում: Զբոսաշրջության նախարարություն այն օգտագործում էր որպես ավանդական արհեստների և ձեռագործ արվեստի կենտրոն-շուկա:
Վերականգնողական աշխատաքներ են իրականացվում նաև Հալեպի Սեպիլ թաղամասում գտնվող «Սէպիլի պարտէզ»-ում («Հատիքէթ Ալ-Սէպիլ»): Հինգ տարվա դադարից հետո արդեն սկսել է գործել այգու օձաձև ավազանը:
Հարակից հրապարակումներ`
- Ավելի քան 400 խաղաղ բնակիչ վերադարձել է Հալեպ
- Հալեպի բնակչությանը կանոնավոր էլեկտրականություն կմատակարարվի
- Սիրիական բանակն ամբողջությամբ ազատագրել է Հալեպ նահանգը
- Հալեպի Հին քաղաքը հնարավոր է վերականգնել
- Հալեպի հայկական «Բարոն» հյուրանոցը խաղաղության մասին հիշողություն է դարձել
- Հալեպում վերականգնվել է դեղագործական արտադրությունը
- Հալեպի հայկական եկեղեցին կվերականգնվի
- Հալեպում վերականգնվում է հնագույն ուղղափառ եկեղեցին
- Հալեպում հետպատերազմյան առաջին ներկայացումն է բեմադրվել
- Հալեպի արհեստավորները վերադառնում են քաղաք
- Հալեպում վերականգնում են պատմական կառույցները
- Շատ սիրիահայեր վերադառնում են Հալեպ. Շահան Գանտահարյան
- Քրիստոնեական համայնքը պետք է վերականգնի Հալեպի եկեղեցիները
- Մրոն և Մակիչը ելույթ են ունեցել Հալեպի Նոր Գյուղ թաղամասում
- Հալեպահայերը վերադառնում են իրենց տները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան