Մեքսիկայում վթարի է ենթարկվել երկրաշարժից տուժածներին հումանիտար օգնություն տանող ուղղաթիռը
Մեքսիկայի գլխավոր դատախազությանը պատկանող ուղղաթիռը, որը հումանիտար օգնություն էր հասցնում երկրաշարժից տուժածներին, վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նախնական տվյալներով, ուղղաթիռը սնունդ էր տեղափոխում հզոր երկրաշարժից տուժածներին: Վթարը տեղի է ունեցել Սան Պեդրո-Լիապի քաղաքի տարածքում: Տուժել են ուղղաթիռում գտնվող երկու օդաչուները:
Միևնույն ժամանակ, տեղեկություն է ստացվել, որ Պուեբլա նահանգում առևանգվել է երկրաշարժից տուժածների համար ուղարկվելիք երեք տոննա սնունդով բեռնատարը: Օգնությունը հավաքել էին տեղի ուսանողները:
Հարակից հրապարակումներ`
- Մեքսիկայում զոհերի թիվն աճում է
- Facebook-ը 1 մլն դոլար է նվիրաբերում Մեքսիկայում երկրաշարժից տուժածների օգնության համար
- Մեքսիկայում տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան
- Մեքսիկայում փրկարարները փլատակների տակից դուրս են բերել ողջ մնացած 12-ամյա աղջկա
- Հզոր երկրաշարժ Մեքսիկայում. զոհվել է ավելի քան 200 մարդ
- Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին
- Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 200-ը
- Ֆրանցիսկոս Պապն աղոթել է Մեքսիկայի երկրաշարժի և «Իրմա» փոթորկի զոհերի համար