Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության գործով մեղադրանք է առաջադրվել
Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 60-ամյա Ռ.Խաչատրյանին:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ հետախուզման մեջ գտնվող Ռ.Խաչատրյանը սեպտեմբերի 22-ին հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել և հարցաքննվել։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Ռ.Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ հետախուզման մեջ գտնվող մյուս անձանց հայտնաբերելու, քրեական գործով բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննությունն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության գործով հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է
- Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության մեջ կասկածվողները փախել են Վրաստան. «Փաստ»
- Վերնիսաժի մոտ սպանության գործով հետախուզում է հայտարարվել 3 անձի նկատմամբ. ՔԿ
- Ոստիկանություն. Վերնիսաժի մոտ կատարված սպանությունը բացահայտվել է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում