Տիգրան Համասյանը ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ
Հայաստանի պետական ջազ նվագախմբի և տարբեր սերունդների ջազմենների` Ստեփան Շաքարյանի, Մարտին Վարդազարյանի, Երվանդ Երզնկյանի, Ալբերտ Հովհաննիսյանի, Լևոն Մալխասյանի, Արամոյի, Վահագն Հայրապետյանի և Տիգրան Համասյանի մասնակցությամբ սեպտեմբերի 25-ին, ժամը 20:00-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա համերգ` լի հաճելի անակնկալներով: Հայտնում են «Թի Էմ Փրոդաքշնից»:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2015թ. լույս է տեսել10 ձայնասկավառակներից բաղկացած «ԱրմՋազ» հայկական ջազի անթոլոգիայի հավաքածուն, որտեղ ամփոփված են 1938-2013թթ. հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործություններն ու կատարումները:
Նախագիծն արժանացել է մեծ արձագանքի և ուշադրության` 2017թ. «Ծիծեռնակ» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ստանալով տարվա լավագույն երաժշտական նախագիծ հատուկ մրցանակը:
Հարակից հրապարակումներ`
- Դրսի հանդիսատեսի համար հայկական ժողովրդական երաժշտությունն էկզոտիկա է. Համասյան
- Հայաստանում նվագելիս շատ էներգիա եմ ծախսում. Տիգրան Համասյան
- Տիգրան Համասյանի և նորվեգացի երաժիշտների նոր ալբոմը կթողարկվի մի քանի օրից
- Տիգրան Համասյան. Այս տարածքը, բնությունը ստիպեց, որ հենց այս ծրագրով հանդես գամ գյումրեցիներին օգնելու համար
- Տիգրան Համասյան Սոլո Տրիո-ն հանդես կգա ՀՀ-ում և ԼՂՀ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին