Ցուկերբերգն առաջիկա կես տարում կվաճառի մինչև 75 միլիոն դոլարի Ֆեյսբուքի բաժնետոմս
Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ առաջիկա 18 ամիսներին նախատեսում է վաճառել ընկերության մինչև 75 միլիոն դոլարի բաժնետոմս: Ինտերֆաքսի հաղորդմամբ, այս մասին նա գրել է իր էջում:
«Ես մտադիր եմ վաճառել 35-75 միլիոնի բաժնետոմս առաջիկա 18 ամիսների ընթացքում կրթության, գիտության, իրավապաշտպան գործունեության բնագավառներում մեր աշխատանքները ֆինանսավորելու համար»,- գրել է նա:
2015 թ. դեկտեմբերին Ցուկերբերգը հայտարարել էր, որ իր կյանքի ընթացքում իր բաժնետոմսերի 99 տոկոսը նվիրաբերելու է բարեգործությանը: Միաժամանակ, հաջորդող երեք տարիներին նա նախատեսում էր ամեն տարի նվիրաբերել ոչ ավելի, քան 1 միլիարդ դոլար, որպեսզի պահպաներ քվեարկող բաժնետոմսերի վերահսկող փաթեթը: Բայց, Ցուկերբերգը գրել է, որ բաժնետոմսերի գնի բարձրացումը թույլ է տալիս իրեն զգալիորեն ավելացնել նվիրատվությունների ծավալը: Նա նախատեսում է ընկերության վերահսկողությունն իր ձեռքում պահել նվազագույնն առաջիկա 20 տարվա ընթացքում: