Արամ Սարգսյանը՝ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի դիտորդ
Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն այսօր մեկնել է երկրից՝ որպես դիտորդ ներկա գտնվելու Իրաքյան Քուրդիստանի՝ սեպտեմբերի 25-ին նախանշված անկախության հանրաքվեին։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց կուսակցության ղեկավարի օգնական Ռուբեն Բախշյանը։
«Արամ Սարգսյանը մեկնել է Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով։ Մենք վաղուց համագործակցում ենք քրդական դեմոկրատական կուսակցության հետ, այդ է պատճառը, որ հրավերք է ուղարկվել։ Որքան գիտեմ, Արամ Սարգսյանը դիտորդի կարգավիճակով Հայաստանից մեկնած միակ քաղաքական գործիչն է»- նշեց մեր զրուցակիցը։
Ռուբեն Բախշյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահը կվերադառնա սեպտեմբերի 29-ից հետո, թե կոնկրետ որ օրը, դեռևս հստակ չէ։
Հատկանշական է, որ Իրաքյան Քուրդիստանից վերադառնալուց հետո Արամ Սարգսյանն ամենայն հավանականությամբ մամուլի ասուլիս կհրավիրի՝ ներկայացնելու դիտորդական այցի մանրամասները։
Հարակից հրապարակումներ`
- Իրաքյան Քուրդիստանը հայտարարել է հանրաքվեի ամսաթիվը տեղափոխելու պատրաստակամության մասին
- Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի հետ կապված ՀՀ-ն բավական զգույշ դիրքորոշում ունի. Վ.Պետրոսյան
- Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի հարցում կարևոր է Թուրքիայի դիրքորոշումը. Վահրամ Պետրոսյան
- Չավուշօղլուն պահանջել է չանցկացնել անկախության հանրաքվե Իրաքյան Քուրդիստանում
- Բարզանին հայտարարել է, որ իրենք չեն հրաժարվի Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեից