Մարտին Սկորսեզեն առաջին անգամ կանցկացնի կինեմատոգրաֆիայի մասին առցանց դասընթաց
Կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն մտադիր է կինեմատոգրաֆիայի մասին առցանց դասախոսություն կարդալ: ՏԱՍՍ-ը, հղում անելով Variety-ին, գրում է, որ ռեժիսորը մտադիր է սկսել առցանց-դասընթացն արդեն 2018 թվականի սկզբին MasterClass ինտերնետ-հարթակի միջոցով: Վիդեոդասընթացի մեկ կուրսը, որը 20 դասախոսություն է կազմելու, 90 դոլար է արժենալու: Նախնական գրանցումը սկսվել է սեպտեմբերի 22-ից:
Սկորսեզեն պետք է մանրամասն պատմի իր ֆիլմերի մասին, ունկնդիրներին ներկայացնի նկարահանումների վերաբերյալ իր անձնական մոտեցումը, մասնավորապես, ռեժիսորը կկիսվի մոնտաժի գաղտնիքներով, կխոսի նկարահանումների ժամանակ դերասանների հետ փոխգործակցության մասին:
«Ես ոգևորված եմ այս նախագծով, որովհետև ինձ կտա հնարավորություն կիսվելու իմ փորձով, պրակտիկայով: Այն կօգնի, կուղղորդի իրենց ուղին փնտրող երիտասարդներին»,- ասել է Սկորսեզեն:
Ամերիկացի հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Մարտին Սկորսեզեի հայտնի ֆիլմերից են՝ «Տաքսու վարորդ», «Փառավոր տղաներ», «Ավիատորը»,« Անիծվածների կղզին», նաև «Ուրացողները» (2006 թ.), որի համար ռեժիսորն արժանացել է «Օսկար»-ի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան