ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հարավային Կովկասի երկրներ
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենին սեպտեմբերի 24-30-ը կայցելի Ադրբեջան, Վրաստան, Հայաստան:
ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական էջի հաղորդմամբ, նախատեսված է, որ նա յուրաքանչյուր երկրում հանդիպումներ կունենա կառավարության պաշտոնյաների, խորհրդարանների ղեկավարների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Հատուկ ներկայացուցիչն անդրադառնալու է երկար տարիներ ձգվող հակամարտությունների՝ տարածաշրջանում ապրող մարդկանց վրա ունեցած ազդեցության խնդրին:
Նա նշում է, որ տարածաշրջանում ապրող մարդկանց համար հրադադարի խախտումների ու տեխնիկայի շարժի վերաբերյալ վիճակագրությունը վերացական չէ, ազդում է նրանց կյանքի վրա:
«Հույս ունեմ, որ ավելի մեծ ուշադրություն կդարձվի հակամարտությունների՝ մարդկանց վրա ունեցած իրական հետևանքների վրա»,-ասել է Քրիստիան Վիգենին:
Նա պարբերաբար կարևորում է խորհրդարանական երկխոսության դերը հակամարտությունների կարգավորման գործում:
Ըստ աղբյուրի, նա մտադիր է օգտվել Ադրբեջան, Վրաստան, Հայաստան այցերի հնարավորությունից ու խոսել քաղաքական դերակատարների, քաղհասարակության ներկայացուցիչների հետ երկրներում ժողովրդավարական զարգացումների մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա