Բարզանին անգամ արյունահեղության գնով պատրաստ է հանրաքվե անցկացնել. թուրքագետ
Դատելով Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասութ Բարզանիի ելույթներից՝ նա խիստ վճռական է տրամադրված սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնելու հարցում։ Եվ չնայած մի շարք երկրներ դեմ են հանրաքվեի անցկացման գաղափարին՝ նա հայտարարել է, որ ամեն գնով հասնելու է դրան։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։
«Ըստ լրատվամիջոցների՝ նույնիսկ Իրանն է հատուկ բանագնաց՝ հեղինակավար մի գեներալի գործուղել Բարզանիի մոտ՝ համոզելու հետ կանգնել հանրաքվե անցկացնելու մտքից։ Իրենց հերթին հանրաքվեին դեմ է նաև Թուրքիան, որն անընդհատ սպառնալինքեր է տեղում Բարզանիի հասցեին։ Թուրքական իշխանությունները, մասնավորապես, հայտարարում են, որ եթե Իրաքյան Քուրդիստանում հանրաքվե անցկացվի, իրենք պատասխան հարված կհասցնեն։ Թուրք ազգայանականները հստակեցրել են, որ հուժկու ապտակ կհասցնեն»,- ասաց մեր զրուցակիցը։
Մուշեղ Խուդավերդյանի խոսքով, թուրքական իշխանությունները միշտ էլ մտավախություն են ունեցել, որ իրաքյան քրդերի անկախությունը կարող է վարակիչ լինել Թուրքիայում բնակվող նրանց եղբայրների համար՝ ընդհուպ ձգտելու ինքնավարության և անկախության։
«Իրաքյան Քուրդիստանում հանրաքվե անցկացնելու հարցում բավական անորոշ է ԱՄՆ-ի դիրքորոշումը։ Ամերիկայն պաշտոնական շրջանակները հայտարարում են, որ դեմ են հանրաքվեին, սակայն մի շարք հանրապետական կոնգրեսականներ հայտարարել են՝ հանրաքվեն կարող է տեղի ունենալ, եթե Մասութ Բարզանիին մի շարք պայմաններ ապահովեն։ Հանրաքվեի անցկացմանը, ինչպես հայտնի է, դեմ է նաև Իրաքյան Քուրդիստանի ընդդիմությունը։Նրանք, մասնավերապես, հայտարարում են, որ այժմ հանրաքվեի համար հարմար պահ չէ։ Ընդդիմությունը չի բացառում, որ կարող է ընդհուպ արյուն թափվել։ Սակայն Բարզանին հայտարարել է, որ անգամ արյունահեղության գնով պատրաստ է հանրաքվեի անցկացմանը, քանի որ երկար տարիներ սպասել են բաղձալի օրվան»,- նշեց թուրքագետը։
Մուշեղ Խուդավերդյանը վերջում տեղին համարեց հիշեցնել, որ անկախ հանրաքվեի արդյուքներից և միջազգային հանրության կողմից չճանաչված լինելուն՝ Իրաքյան Քուրդիստանն իրենից կայացած պետություն է ներկայացնում, որն ունի իշխանություն, բանակ, հատուկ ծառայությունները։
Հարակից հրապարակումներ`
- Իրաքյան Քուրդիստանը հայտարարել է հանրաքվեի ամսաթիվը տեղափոխելու պատրաստակամության մասին
- Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի հետ կապված ՀՀ-ն բավական զգույշ դիրքորոշում ունի. Վ.Պետրոսյան
- Չավուշօղլուն պահանջել է չանցկացնել անկախության հանրաքվե Իրաքյան Քուրդիստանում
- Բարզանին հայտարարել է, որ իրենք չեն հրաժարվի Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեից
- Իրաքյան անկախ Քուրդիաստանն, անկասկած, մի օր կստեղծվի, միայն ժամանակ է հարկավոր. թուրքագետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան