Արկադի Ղուկասյանը՝ նախագահի հավանական թեկնածու. ՀԺ
2018-ի ապրիլից հետո ՀՀ նախագահի մի քանի թեկնածուների անուններ են շրջանառվում: Այս ընթացքում գրվել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի, նույնիսկ Արթուր Բաղդասարյանի անունը: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Մամուլում վերջերս լուրեր եղան, որ ընտրությունը կանգնել է Արկադի Ղուկասյանի վրա, որի հետ Սերժ Սարգսյանը ջերմ հարաբերություններ ունի: Երեկ ՀՀ ՊՆ վարչական համալիրում անկախության տոնին նվիրված պաշտոնական միջոցառմանը ներկա էր նաեւ Արկադի Ղուկասյանը: Վերջնս կանգնած էր առաջին շարքում Բակո Սահակյանի եւ Կարեն Կարապետյանի մեջտեղում: Նույն շարքում էին նաեւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, երկու կաթողիկոսները, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Վարչապետը ՊՆ նախարարը:
Իր ելույթը Սերժ Սարգսյանը սկսեց այսպես. Արցախի Հանրապետության նախագահ, պարո՛ն Բակո Սահակյան, Ձե՛րդ Սրբություն Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Գարեգին Երկրորդ, Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին, Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ, պարո՛ն Արկադի Ղուկասյան, Հարգարժա՛ն հյուրեր, սիրելի՛ հայենակիցներ: Արկադի Ղուկասյանին առաջին անգամ էր նման պատիվ մատուցվում, թեեւ նա լինելով Արցախի պաշտոնաթող նախագահ նախկինում էլ բազմաթիվ միջոցառումների է մասնակցել:
Սերժ Սարգսյանի սույն ժեստը կարող է ուղիղ կապ ունենալ 2018-ից հետո ՀՀ նախագահի պաշտոնում Արկադի Ղուկասյանին տեսնելու նրա ցանկության հետ: Հիշեցնենք, նոր Սահմանադրությամբ ՀՀ նախագահին ընտրելու է ըտրիչների ժողովը, որ կազմված է ԱԺ պատգամավորներից եւ պատգամավորների թվին հավասար ՏԻՄ ներկայացուցիչներից: Այսինքն` եթե Սարգսյանը որոշի, որ ՀՀ հաջորդ նախագահը պետք է լինի Արցախի նախորդ նախագահը, իշխող ՀՀԿ-ն այդ որոշումը կյանքի կկոչի»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները