Հովիկ Աբրահամյանի և Սերգո Կարապետյանի պաշտոնանկությունից հետո «Արտֆուդ»-ը ներառվել է «սև ցուցակում». «Ժողովուրդ»
Պահածոների արտադրությամբ զբաղվող «Արտֆուդ» ընկերությունը տևական ժամանակ է` չի կարողանում մասնակցել պետական գնումների գործընթացին: «Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ՝ ՀՀ Արարատի և Սյունիքի մարզերի երեք դպրոցներ դիմել են ֆինանսների նախարարություն` պահանջելով «Արտֆուդ»-ին ներառնել սև ցուցակում:
«Հետաքրքիր է, սակայն, փաստը, որ այս ընկերության գլխին սև ամպեր սկսեցին կուտակվել սեփականատերերի` ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի՝ պաշտոնից հեռանալուց ամիսներ անց: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում միայն գործող պաշտոնյաներին պատկանող ընկերություններն են ունենում անխոցելի գործելու «իրավունք», իսկ նրանց պաշտոնանկությունից հետո միանգամից ի դերև են ելնում տարատեսակ խախտումներ, որոնց վրա աչք են փակել տարիներ շարունակ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները