ԵՆԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Հյուսիս-հարավ»-ին առնչվող հարցեր
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացած «Կապակցելով Եվրոպան» համաժողովի շրջանակներում հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչներին:։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նախարարության և ԵՆԲ-ի համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես, Մ6` Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրին և «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարությանն առնչվող հարցեր:
Նախարարն ընդգծել է իրականացվող ծրագրերի ռազմավարական նշանակությունը և հույս հայտնել, որ ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում ձևավորված երկկողմ գործակցությունը կունենա շարունակական բնույթ և բարեհաջող ընթացք:
ԵՆԲ ներկայացուցիչներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել մասնակցություն ունենալ նոր և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ֆինանսավորման հարցում:
Հարակից հրապարակումներ`
- Շրջայցեր ենք կատարում «Հյուսիս-հարավ» մայրուղու հարևանությամբ գտնվող հուշարձաների տարածքներ. Նազարեթյան
- Չինական ընկերությունը վերացնում է«Հյուսիս-հարավ»-ի թերությունները
- «Հյուսիս-Հարավ»-ի շինարարության դանդաղ ընթացքը պետության հետ կապ չունի. Վահան Մարտիրոսյան
- Զարիֆ. Իրանը, Հայաստանը և Ադրբեջանը կարող են «Հյուսիս-հարավ» նախագծի շրջանակում համատեղ համագործակցություն ծավալել
- Վահան Մարտիրոսյանը՝ «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության, մեքենաների տեխզննման մասին
- Իսպանական ընկերությունը չարիք է «Հյուսիս-հարավ» ճանապարհի գործում. Հովիկ Աբրահամյան
- Կառավարությունը, հնարավոր է, վերանայի «Հյուսիս-հարավ» մայրուղու որոշ հատվածների շինարարության նպատակահարմարության հարցը. ՀԺ
- Վարչապետը առաջնահերթ է համարել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան