Ծծմբաթթվի միջադեպից հետո գործարարը շարունակում է բանանի ներկրումը
Գործարար Վահրամ Միրաքյանը, որի ընկերության պահեստների սառնարանների՝ դրսում գտնվող ճնշակների վրա ծծմբաթթու էին լցրել, շարունակում է բանան ներկրել: «Տրոպիկա» ընկերության կողմից ներկրվող Dole և Don Vito պիտակավորմամբ բանանները վաճառվում են ինչպես մի քանի սուպերմարկետներում, այնպես էլ փոքր խանութներում:
Գործարարը հայտնեց, որ սառնարանների վրա ծծմբաթթու լցնելու դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ, ժամանակ առ ժամանակ շփվում է քննիչների հետ:
«Իմ ունեցած տվյալներով ոչ մի նորություն կամ արդյունք չկա: Տարբեր փորձաքննություններ են իրականացվում»,-ասաց Վ. Միրաքյանը։
Գործարարի խոսքով, ծծմբաթթուն արել է իր սև գործը: Մոտ մի շաբաթ առաջ սառնարանի խողովակներն են ծակվել, գազը դուրս էր եկել, բարեբախտաբար խնդիրն արագ կարգավորվել է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ի գիշերը անհայտ անձինք ծծմբաթթու էին լցրել բանան ներկրող՝ «Տրոպիկա» (նախկինում՝ «Արթինինվեստ») ընկերությանը պատկանող սառնարանների ճնշակների (կոմպրեսորների) վրա:
«Չգիտեմ ով է արել, բայց իրենց հաստատ դուր չի գալիս, որ մենք բանան ենք ներկրում։ Մի բան հստակ գիտեմ, ով արել է, ցանկացել է վատություն անի, մեր գործունեությանը վնասի: Լավ իմացել են՝ ինչ են անում, ամենակարևոր տեղերում են լցրել կիսլոտան»,-Panorama.am-ին ասել էր գործարարը:
Հարակից հրապարակումներ`
- Գիշերը վնասել են բանան ներկրող գործարարին պատկանող սառնարանները
- Միհրան Պողոսյանը սպառնացել է ՌԴ-ից բանան ներկրելու փորձ կատարած գործարարին. «Ժողովուրդ»
- Շուկայում բանան նոր ներկրող է հայտնվել
- Բանան ներկրող մի տնտեսվարող խնդիրներ է ունեցել, ինչին միջամտել են ՊԵԿ օպերատիվ մարմինները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան