ԻՊ-ը վերահսկում է Դեյր-էլ-Զորի նավթահանքերի ավելի քան 80 տոկոսը
Սիրիայի Դեյր-էլ-Զորում գտնվող նավթի և գազի հանքերի մեծ մասը գտնվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին ասել է Դեյր-էլ-Զորի սիրիական գազի ընկերության ներկայացուցիչ Ամին Ալ-Համիդը:
«Այսօր ԻՊ-ի վերահսկողության տակ է գտնվում Դեյր-էլ-Զորի նավթային ռեսուրսների ավելի քան 80 տոկոսը: Ինչ վերաբերում է գազի հանքերին, դրանք փաստացիորեն դեռևս ահաբեկիչների վերահսկողության տակ են: Գազի բոլոր հանքերն ու գործարանները, ինչի մասին մենք խոսում ենք, գտնվում են Եփրատի մյուս ափին»,- ասել է նա՝ հավելելով, որ ահաբեկիչները մտադրված վերացնում են գազի հանքերի ենթակառուցվածքները:
«Հնարավոր է վերականգնել ենթակառուցվածքերը, բայց գնահատել վնասը հնարավոր է այն ժամանակ, երբ մենք կարողանանք այցելել այդ վայրեր և մանրամասն ուսումնաիրություն իրականացնենք»,- ասել է ընկերության ներկայացուցիչը:
ԻՊ-ը գրավել է Դեյր-էլ-Զորի գազի և նավթի հանքերը 2014 թվականին:
Հարակից հրապարակումներ`
- Հումանիտար օգնություն տեղափոխող իրանական շարասյունը Դեյր-էլ-Զորում ընկել է ականանետային ռմբակոծության տակ
- Դեյր-էլ-Զորում ԻՊ-ի շուրջ օղակը նեղանում է
- Սիրիայի բանակն ազատագրել է ԻՊ-ից Դեյր-էլ-Զորի մոտ գտնվող նավթահանքը
- ՄԱԿ. Սիրիական բանակը վերաբացել է Դեյր-էլ-Զորի ճանապարհները
- ԻՊ ահաբեկիչները կրակում են Դեյր-էլ-Զորի բնակելի տարածքների ուղղությամբ
- Դեյր-էլ-Զորի բնակիչներին հասցվել է ՄԱԿ-ի ավելի քան 17 տոննա հումանիտար բեռ
- Սիրիական կառավարական ուժերը հարձակում են ձեռնարկել Դեյր-էլ-Զորում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան