Զիդան. «Ինձ աչքով են տվել»
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կատակելով խոսել է պրիմերայում թիմի անհաջող մեկնարկի մասին։
«Ռեալն» առաջնության մեկնարկային 5 տուրերում երկու անգամ ոչ-ոքի է խաղացել և մեկ պարտություն է կրել: Ակումբը «Բարսելոնային» զիջում է 7 միավորով։ Բացի այդ, մադրիդյան թիմի մի քանի ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն։
«Հիմա ինձ աչքով են տվել, այո՞: Չէ՞ որ սրանից առաջ ես փայլող աստղ էի .... Չէ, չէ. ես միշտ եմ փայլող աստղ եղել, մի անհանգստացեք: Չեմ մտածում անհաջողությունների մասին. սա ֆուտբոլի մի մասն է: Լավ նորությունն այն է, որ շուտով մենք կանցկացնենք հաջորդ հանդիպումը, շանս կա ամեն ինչ փոխելու, և մենք կանենք դա: Միավորների տարբերությունը կարող է նաև 10-15 կազմել: Ֆուտբոլում լինում են վերելքներ և վայրէջքներ, բոլոր թիմերն էլ անցնում են դրա միջով: Իմ բնավորության մեջ չկա գոռալ՝ հանուն աղաղակելու և անել ինչ-որ բան, որը չի համապատասխանում ինձ: Մենք դեռ խաղ ունենք, որտեղ կարող ենք վերականգնել ինքներս մեզ, իսկ ես կարող եմ ապացուցել, որ արժանի եմ այս աշխատանքին»,- Sports.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Զիդանը։