Մեյ. Մեծ Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ-ից, բայց չի լքում Եվրոպան
Մեծ Բրիտանիան դուրս է գալիս Եվրամիությունից՝ իր քաղաքացիների շահերին համապատասխան և հենց այդ շահերի համաձայն էլ մնում է Եվրոպայում: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ այս մասին La Repubblica թերթի հետ հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։
«Մեծ Բրիտանիան միշտ կմնա եվրոպական ընկերների և դաշնակիցների հետ՝ ի պաշտպանություն մեր ընդհանուր արժեքների՝ ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների: Դա չի փոխվի, ինչպես նաև այն, որ մենք նախկինի պես աշխատելու ենք կայունության և մեր բոլոր դաշնակիցների անվտանգության երաշխիքների ուղղությամբ՝ օգտագործելով մեր ունեցած դիվանագիտական և ռազմական բոլոր ռեսուրսները: Նաև կշարունակենք պայքարը անօրինական միգրացիայի, «Իսլամական պետություն» ահաբեկչական» խմբավորման դեմ»,- վստահեցրել է Մեյը:
Նա նշել է, որ բրիտանացիներն առաջինն են հետաքրքրված ԵՄ հաջողություններով և զարգացմամբ։
«Բրիտանացիները կողմ են քվեարկել ԵՄ-ից դուրս գալուն, քանի որ ուզում են իրենք իրենց վերահսկել և ընդունել որոշումներ իրենց ապագայի մասին»,- նշել է Մեյը։
Հարակից հրապարակումներ`
- Մեյը մտադիր է վարչապետի պաշտոնում մնալ Brexit-ից հետո
- Թերեզա Մեյի հրաժարականի մասին լուրերը չեն հաստատվել
- Մեյի ու Մերկելի հանդիպման գլխավոր թեման ահաբեկչության դեմ պայքարն է