Բանակայինների ԱԱ. Ըմբիշներ Էդգար Խաչատրյանն ու Ռաֆիկ Մանուկյանն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճելի
Լիտվայի Կլայպեդա քաղաքում ավարտվում է հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունը: 130 կգ քաշային կարգի եզրափակչում Էդգար Խաչատրյանին չի հաջողվել հաղթել լիտվացի ըմբիշին։ Խաչատրյանը դարձել է արծաթե մեդալակիր։ Ռաֆիկ Մանուկյանը (80 կգ) բրոնզե մեդալ է նվաճել, իսկ Արգիշտի Աբգարյանը (85 կգ) երրորդ տեղի համար գոտեմարտում պարտվել է։ Այս մասին ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:
Այսպիսով, բանակայինների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն ավարտել է մրցելույթները, թիմը նվաճել է մեկ ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան