Նալբանդյան. Հայաստանն ուշադրությամբ հետևում է Սիրիայում ծավալվող զարգացումներին
Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին հանդիպել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալլեմի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է որ Հայաստանը ուշադրությամբ հետևում է Սիրիայում և տարածաշրջանում ծավալվող զարգացումներին՝ հույս հայտնելով, որ սիրիական ճգնաժամը կունենա շուտափույթ խաղաղ հանգուցալուծում: Նա հավելել է, որ Հայաստանն իր հնարավորությունների սահմաններում օժանդակել է սիրիացի ժողովրդին՝ մարդասիրական օգնություն առաքելով բարեկամ երկիր։
Սիրիայի ԱԳ նախարարը ներկայացրել է Սիրիայում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ երկրի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը, ահաբեկչական խմբավորումների դեմ իրականացվող պայքարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան