Նախագահը ներկա է գտնվել «Խոստումը» ֆիլմին նվիրված «Մեր խոստումը» երաժշտական բեմադրության պրեմիերային
Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից կազմակերպված երեկոյին, որի շրջանակներում ներկայացվել է «Մեր խոստումը» խորհրդանշական բեմադրությունը:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ երեկոն նվիրվել է ամերիկացի հայտնի օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի նկարահանած՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016թ-ի սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ:
Երեկոյին ներկա են եղել ինչպես ֆիլմի ռեժիսորը, այնպես էլ «Խոստումը» ֆիլմի ստեղծմանն իրենց մեծ ներդրումն ունեցած պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը, անվանի կինոգործիչ Մայք Մեդավոյը: Երեկոյի հիմքում ֆիլմի օրիգինալ երաժշտությունն ու պատմությունն են:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան