«Շանթ Հարությունյանի և մյուսների» գործով դատապարտյալներից մեկն ազատության մեջ է
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով 4 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Հայկ Հարությունյանը երեկվանից ազատության մեջ է: Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ նա նախօրեին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել:
Հիշեցնենք, որ Հայկ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով, և առանց իրացնելու նպատակի` ապօրինի պահել է զգալի չափով հոգեմետ նյութ (ՀՀ Քր. Օր. 258-րդ հոդված, 4-րդ մաս և 258-րդ հոդված 1-ին մաս):
2014 թ. հոկտեմբերի 17-ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ Հայկ Հարությունյանը դատապարտվել էր ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով: Պատժի սկիզբը համարվում է 2013 թ. նոյեմբերի 5-ը:
Հարակից հրապարակումներ`
- Վճռաբեկ դատարանը մերժել է Շանթ Հարությունյանի ու մյուսների գործով բողոքները
- Շանթ Հարությունյանի ընկերներից մեկն էլ է արդեն ազատության մեջ
- Վերաքննիչ դատարանը Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դատավճիռը թողեց անփոփոխ
- «Կոնկրետ մեղադրողից այլ պատասխան չէի սպասում». Շանթ Հարությունյանի և ընկերների գործ
- Շանթ Հարությունյանի և ընկերների գործով նիստը հետաձգվել է
- Շանթ Հարությունյանի փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել
- Մաշտոցի պողոտան միակողմանի փակ է, իրականացվում են քննչական գործողություններ
- Փոխոստիկանապետ. Ազատության հրապարակում հանցագործություն է տեղի ունեցել
- Լարված իրավիճակ Մաշտոցի պողոտայում (Տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան