Բանակայինների ԱԱ. Ըմբիշ Էդգար Խաչատրյանը եզրափակչում է
Լիտվայի Կլայպեդա քաղաքում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունը: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, 130 կգ քաշային կարգում Էդգար Խաչատրյանը անցել է եզրափակիչ և կպայքարի ոսկե մեդալի, իսկ Ռաֆայել Մանուկյանը (80 կգ) և Արգիշտի Աբգարյանը (85 կգ) կգոտեմարտեն երրորդ տեղի համար:
Բանակայինների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն արդեն երկու մեդալ ունի: Երեկ Կարեն Ասլանյանը (66 կգ) դարձել է չեմպիոն, իսկ Արմեն Հակոբյանը (71 կգ)` արծաթե մեդալակիր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան