ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են առաջիկայում նախագահների հանդիպման կազմակերպման հետ կապված հարցեր
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին ներկա էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։
ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հետ կապված հարցեր։ Պայմանավորվածություն ձեռք բերվել, որ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն հոկտեմբեր ամսին։
Հարակից հրապարակումներ`
- Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
- Նալբանդյան. Մամեդյարովի հետ հանդիպման օրակարգում նախագահների հանդիպում կազմակերպելու հարցն է
- Նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Էլմար Մամեդյարովի հետ. ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին