Մեր միջև չլուծվող խնդիրներ չկան. Արա Բաբլոյան
Այսօր մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի պաշտոնական այցը Վրաստան: Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպմանը Բաբլոյանը նշել է, որ Հայաստանի խորհրդարանի պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան լուրջ խթան կհանդիսանա երկու երկրների միջպետական հարաբերությունների և, հատկապես, միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդման համար:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Արա Բաբլոյանը մասնավորապես ընդգծել է, որ Հայաստանի իշխանություններն անկախության վերականգնման առաջին իսկ օրերից մեծ կարևորություն են տվել Վրաստանի հետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: ՀՀ խորհրդարանի ղեկավարն իր խոսքում նշել է. «Միմյանց հետ հարաբերություններում մենք միշտ առաջնորդվել ենք մեկ ճշմարիտ սկզբունքով՝ մեր միջև չլուծվող խնդիրներ չկան»:
Նա հույս է հայտնել, որ ապագայում ևս արդյունավետ համագործակցությունը կշարունակվի, նոր ուղիներ կգտնվեն բազմաբնույթ շփումների սերտացման համար` առավելագույնս օգտագործելով առկա ողջ ներուժը: Արա Բաբլոյանը վրացի գործընկերոջն առաջարկել է առավել հաճախակի դարձնել երկու երկրների խորհրդարանականների համագործակցությունը փոխայցերի, համատեղ քննարկումների ձևաչափով:
Վրաստանի խորհրդարանի նախագահը, խոսելով վրաց-հայկական հարաբերությունների մասին, մասնավորապես նկատել է, որ թեև այս տարի նշվում է երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, սակայն վրաց-հայկական բարեկամությունն ունի դարերի պատմություն: Իրակլի Կոբախիձեն վստահեցրել է, որ Վրաստանի խորհրդարանական բոլոր ուժերն ունեն միատեսակ դիրքորոշում այն մասին, որ Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները պետք է լինեն եղբայրական ու քայլեր ձեռնարկվեն դրանք առավել ամրացնելու ուղղությամբ: Վրաստանի խորհրդարանի ղեկավարը հայ գործընկերներին մանրամասն ներկայացրել է իրենց երկրում ընթացող բարեփոխումների հիմնական ուղղությունները:
Հանդիպումից հետո ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ու խորհրդարանի պատվիրակությունն այցելել են Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հրապարակ:
ՀՀ խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Վարդևան Գրիգորյանը և Լենա