Դսեղում բացվել է թումանյանական հերոսների փայտե քանդակների պուրակը
Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի բակում բացվել է թումանյանական հերոսների փայտե քանդակների պուրակը: Նոր ենթակառուցվածքային շինությունը կառուցվել է ամերիկահայ երաժիշտ, բարերար Աշոտ Տիգրանյանի ներդրումներով։
Միջոցառմանը ներկա մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն պատմել է, ամեն ինչ սկսվել է այն բանից, որ Թումանյանի թոռնուհին՝ Իրմա Սաֆրասբեկյանն ասել է, որ տուն-թանգարանում սանհանգույց չկա:
«Եվ ենք որոշեցինք կառուցել: Սանհանգույցի գաղափարը հանգեցրեց նաև բացօթյա ցուցասրահ ու հանգստյան տաղավար ունենալու մտքին: Հետագայում ծնվեց նաև բակն ու հարակից հրապարակը թումանյական հերոսների քանդակներով զարդարելու գաղափարը: Ուզում եմ ընդգծել, որ այս ամենն ընդամենը նախապատրաստական աշխատանքներ են, որպեսզի մենք կարողանանք 2019-ին պատշաճ մակարդակով նշել Թումանյանի 150-ամյա հոբելյանը»,- ասել է նա:
Լոռու մարզպետարանի պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն քանդակները նվիրվում են համայնքին:
«Թումանյանի տուն-թանգարանում սանհանգույց չունենալն անընդունելի էր: Շնորհիվ մեր բարերարի, թանգարանն այսօր ունի ոչ միայն սանհանգույց, այլև փոքրիկ ցուցասրահ ու տաղավար, որտեղ հնարավոր է հուշանվերների վաճառք իրականացնել: Սա հրաշալի նվեր էր ոչ միայն Դսեղին, այլև ողջ Լոռու մարզին»,-ասել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի վարիչ Ռոզա Ղազումյանն էլ նշել է, որ կատարված փոփոխությունները նոր շնչառություն են հաղորդել թանգարանին: Շատերը գալիս են՝ հաշվի չառնելով անգամ վերակառուցվող ճանապարհի դժվարությունները: Այցելուներն ավելի երկար են մնում թանգարանի տարածքում, լուսանկարվում ու հաճելի ժամանակ անցկացնում:
Հարակից հրապարակումներ`
- Օդանավում մի հանդիպման մասին, որի արդյունքում կվերակառուցվի Թումանյանի՝ Դսեղի տուն-թանգարանը
- Դսեղում են հավաքվում տարբեր երկրներից ժամանած «տիկնիկները»
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան