Բաքվում կարծում էին, որ արնախում արարածներ ենք՝ պատրաստ խեղդելու իրենց. Մանե Թանդիլյան
Եվրանեսթ ԽՎ-ի կողմից Բաքվում կազմակերպված համաժողովին մասնակցող հայկական պատվիրակությունն ամբողջ ժամանակ եղել է բոլորի ուշադրության կենտրոնում: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ հավելեով, որ Բաքվում զգացել են հայաստանյան ԶԼՄ-ների աջակցությունը:
«Կարծում եմ՝ նիստին մասնակցելը շատ ճիշտ որոշում էր: Ադրբեջանական կողմն այդ նիստը փորձում էր վերածել հակահայկական քարոզի, և ես Հայաստան վերադառնալուց հետո հասկացա, որ չպետք է բաց թողնենք որևէ հարթակ՝ ներկայացնելու մեր երկիրը: Ադրբեջանական կողմն ակտիվորեն աշխատում է հակահայկական քարոզչության ուղղությամբ, և մենք պետք է հասկանանք, որ նրանք օգտագործելու են յուրաքանչյուր միջազգային հարթակ՝ հաջողությոսւններ ամրագրելու համար»,- ասաց հայ պատվիրակը:
Մանե Թանդիլյանը չհամաձայնեց հաճախ շրջանառվող այն տեսակետի հետո, որ Բաքվում կայացած համաժողովն այդքան էլ կարևոր չէր: Նա համոզմունք հայտնեց, որ անկարևոր հանդիպումներ չկան, մանավանդ եթե դրանք կայանում են արտերկրում:
«Մենք պետք է հասկանանք, որ պատերազմական իրավիճակը շարունակվում է, և այն յուրաքանչյուր հարթակում է: Բացի այդ՝ պետք է կարողանանք պատշաճ և արժանապատիվ կերպով ներկայացնել Հայաստանը: Միաժամանակ, համատարած վերահսկողության և ուշադրության կենտրոնում գտնվելով՝ դու պետք է լինես այնպիսին, ինչպիսին դու կաս: Այն, ինչ կանեինք այլ երկրում, արել ենք այնտեղ: Մենք էլ մարդ ենք՝ միս-արյունից, սակայն Բաքվում կարծում էին, որ արնախում արարածներ ենք՝ պատրաստ ամեն պահի պատերազմելու և խեղդելու իրենց: Իսկ դու պետք է ցույց տաս, որ ոչ մի խնդիր չես տեսնում և գիտես՝ ինչու ես հասել Բաքու»,- ասաց պատգամավորը:
Բանախոսը համոզմունք հայտնեց, որ հայկական պատվիրակությունը կարողացավ կանգնեցնել Բաքվում հակահայկական քարոզչություն դարձող միջոցառումը: Ադրբեջանցիները, նրա համոզմամբ, հասկացան, որ որևէ միջազգային հարթակ չպետք է օգտագործեն հակահայկաան քարոզչություն իրականացնելու համար:
Ինչ վերաբերում է ադրբեջանցի որոշ գործիչների՝ հայկական պատվիրակության անդամների գլխին շիշ ջարդելու հայտարարություններին՝ Մանե Թանդիլյանն ասաց՝ նման վերաբերմունքը անակնկալ չէր:
«Եթե դու հայ ես, նրանց դժվար է քեզ ընկալել որպես մարդ: Սակայն մենք պետք է պատրաստ լինենք հավուր պատշաճի ներկայացնելու ՀՀ շահերը՝ անկախ աշխարհագրական վայրից»- նշեց խորհրդարանականը:
Հարակից հրապարակումներ`
- Մանե Թանդիլյան. Տեսնելու ենք, թե ինչպես է պահպանվել հայկական ժառանգությունը Բաքվում
- Արմեն Աշոտյանը Բաքվում հակադարձել է հակահայկական քարոզչությանը
- Աշոտյանը, ելնելով անվտանգությունից, չի մանրամասնում՝ ինչ երթուղիով են հասնելու Բաքու. ՀԺ
- Աշոտյանն ու Թանդիլյանը վաղը կմեկնեն Բաքու
- Աշոտյանի հետ Բաքու է մեկնելու Մանե Թանդիլյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան