Իրանը վիրավորանք է համարել ԱՄՆ-ի կողմից իր քաղաքացիների մուտքի արգելքը
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իրանցիների մուտքի արգելքը Նահանգներ վիրավորանք է: Այդ մասին նա գրել է թվիթերյան իր միկրոբլոգում:
«Լենտա.ռու»-ն հիշեցնում է, որ Թրամփը հայտարարել է ազգային անվտանգության գործողությունների ընդլայնման մասին: Այն ներառում է նաև ութ երկրների, այդ թվում Իրանի քաղաքացիների՝ ԱՄՆ մուտքի արգելք: Նա հայտարարել է, որ արգելքը թույլ կտա նվազեցնել ԱՄՆ տարածքում ահաբեկչության վտանգը:
ԱՄՆ արգելվում է նաև Չադի, Լիբիայի, Հյուսիսային Կարեայի, Սիրիայի, Վենեսուելայի, Յեմենի ու Սոմալիի քաղաքացիների մուտքը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը