Լոնդոնի մետրոյի պայթյունի գործով յոթերորդ կասկածյալն է ձերբակալվել
Այսօր առավոտյան Լոնդոնի մետրոյի կայարանում ահաբեկչության փորձի կազմակերպման կասկածանքով յոթերորդ մարդն է ձերբակալվել: Գրում է «Վեստի.ռու»-ն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին պիկ ժամին մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել էր 30 մարդ: Պայթուցիկ սարքը լիովին չէր աշխատել, տուժածների մեծ մասը դեմքի ու վերջույթների հատվածում այրվածքներ էին ստացել:
Նախկինում ձերբակալված վեց կասկածյալներից 3-ն արդեն բաց են թողնվել: Անազատության մեջ պահվողներից մեկին մեղադրանք է առաջադրվել: 18-ամյա Ահմեդ Հասանին մեղադրվում է պայթուցիկ սարքի օգնությամբ սպանության կազմակերպման փորձի համար, որը կարող էր սպառնալ մարդկանց կյանքին:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Հարակից հրապարակումներ`
- Լոնդոնում պայթյունի գործով երկրորդ կասկածյալն է ձերբակալվել
- Լոնդոնի մետրոյի պայթյունի գործով կասկածյալը ձերբակալվել է
- Լոնդոնի պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում
- Լոնդոնի մետրոյում պայթյուն է տեղի ունեցել
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում