Սա զենք, զինամթերք չի կարող կոչվել. Սամվել Բաբայան
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սամվել Բաբայանի և մյուսների գործով» դատական նիստը, զննվում են գործով իրեղեն ապացույց ճանաչված իրերը:
Դատարան է բերվել նաև «Իգլան»:
Սամվել Բաբայանն ասաց. «Սա զենք, զինամթերք չի կարող կոչվել, քանի որ սրա վրա չկան մարտկոցներ, որոնք էլեկտրականություն են հաղորդում: Սա չի կրակի, իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում»:
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքն է՝ դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Այս գործով որպես ամբաստանյալ անցնում է ևս 6 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում. Սամվել Բաբայան
- «Բա մեզ ե՞րբ է ձեռք տալիս, դա չեք ուզում իմանա՞լ». Սամվել Բաբայանը՝ դատավորին
- Մեկնարկել է «Սամվել Բաբայանի և մյուսների գործով» դատական առաջին նիստը
- Հույս ունենք՝ դատարանը բոլոր փաստերն օբյեկտիվորեն կգնահատի. Սամվել Բաբայանի պաշտպան
- ԱԱԾ-ն ավարտեց Սամվել Բաբայանի գործով նախաքննությունը
- Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխվել են
- Սամվել Բաբայանը կմնա կալանավորված
- Ես դեռևս որևէ հիմք չունեմ քաղաքական տեսք տալու այս հարցին. Սամվել Բաբայանի փաստաբան