Սան-Ֆրանցիսկոյում կանանց մխիթարանքի հուշարձան են բացել
Սան-Ֆրանցիսկոյի սուրբ Մարիայի հրապարակում բացել են այսպես կոչված «մխիթարանք կանանց» հուշարձանը: Գազետա.ռու կայքը, հղում անելով hxinhuanet.com-ին, գրում է, որ այդ աղջիկներին և կանանց 20-րդ դարի առաջին կեսին բռնի կերպով պահել են Ճապոնիայի զինվորական հասարակաց տներում: Քանդակը պատկերում է Կիմ Հաքսունին՝ կորեացի «մխիթարանք կնոջը»:
Կիմը առաջինն էր կենդանի մնացած կանանցից, ով համարձակվել էր հրապարակայնորեն պատմել վերապրածի մասին: Պատմաբանների գնահատմամբ, Կորեական թերակղզուց, Չինաստանից և Հարավ-Արևելյան Ասիայից շուրջ 200 հազար կին ստիպողաբար աշխատել են ճապոնական զինվորական հասարակաց տներում:
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիան բողոքում է Պուսանում կանգնեցված հուշարձանից
- Արձանի պատճառով Ճապոնիան Հարավային Կորեայից հետ է կանչում իր դեսպանին