Ակնկալվում է, որ տարեվերջին կունենանք 4,3 տոկոս տնտեսական աճ. Վարդան Արամյան
Հայաստանը 2017 թվականի արդյունքներով կարող է տարին փակել 4.3 իրական տնտեսական աճով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Մենք իրականում մի քանի մոդելներով և մեզ մոտ առկա գործիքակազմով վարժություններ իրականացրել ենք: Նաև մեր մասնագիտական գործիքակազմերը ցույց են տալիս, որ բյուջեի հիմքում դրված 3.2 տոկոս տնտեսական աճից բարձր ցուցանիշ են ունենալու, ակնկալվում է, որ տարվա վերջում կունենանք 4,3 տոկոս իրական տնտեսական աճ»,- նշեց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Մինչև 2022 թ-ը կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի թիվը կավելանա 8-ով. ֆինանսների նախարար
- Պարտքի 13 տոկոսի աճի պայմաններում միջազգային կառույցները ՀՀ վարկանիշում փոփոխություն չեն կատարել. Վարդան Արամյան