Հայաստանի ու Արցախի անմոռանալի դեմքը
Լիտվացի բլոգեր Ստանիսլավ Գորբունովը Արցախից վերադառնալուց հետո պատմել է տեսածի ու զգացմունքների մասին:
«Այստեղ անցկացրած մեկ շաբաթն ինձ նվիրեց բազմաթիվ դրական զգացմունքներ, իսկ այս ճամփորդության հիշողությունները ինձ դեռ կջերմացնեն ձմեռային երկար երեկոների ընթացքում: Հայաստանն ու Արցախն ինձ համար բացահայտում էին: Այնտեղ պետք է գնալ հենց հիմա, քանի դեռ համաշխարհային տուրիստական ինդուստրիան դեռ շատ հետաքրքրված չէ այդ տարածքով»,-գրել է Գորբունովն իր բլոգում:
Նա խոստովանում է, այստեղ իր վրա այնքան մեծ տպավորություն չեն գործել բնությունը, հին պատմությունը կամ էլ լեռնային եկեղեցիների գեղեցկությունը: Նա տպավորված է այստեց ապրող մարդկանցով:
«Ես հիացած էի նրանց սրտացավությամբ, բարյացակամությամբ ու անկեղծությմաբ: Քաղաքների փողոցներում, շուկաներում, Աստծու կողմից մոռացված գյուղերում կամ էլ ուղղակի ճանապարհներին մենք բազմաթիվ հետաքրքրիր տեղացիների հանդիպեցինք: Նրանք բոլորն էլ անասելի ֆոտոգենիկ ու անկրկնելի էին»,-գրում է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին