Թուրք հնավաճառ. «Հայ վարպետների աշխատանքներն առանձնանում են իրենց նրբությամբ ու որակով»
Թուրքիայի Ուրֆա քաղաքում ապրող թուրք հնավաճառ Սաբրի Սինիջին, պատմում է, որ արդեն 25 տարի է գյուղացիներից գնում է հայերից և հույներից մնացած իրեր ու վաճառում անտիկ աշխատանքների սիրահարներին:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Սինիջին, ով խանութում ունի 150-200 տարվա հնության ձեռագործ ստեղծագործություններ, նշել է, որ աշխատանքի որակից կարելի է գուշակել, թե այն որ ազգին է պատկանում: Վաճառականը պատմել է, որ այդ աշխատանքները մանրավաճառները շրջակա գյուղերի գյուղացիներից են գնում կամ փոխանակում անում:
«Գյուղացիներից տարբեր անտիկ առարկաներ են գալիս: Դրանց մեջ աշխատանքի նրբությամբ ու որակով հատկապես առանձնանաում են հայ և հույն վարպետների աշխատանքները: Տասնյակ տարիներ էլ անցնեն, դրանք որևէ փոփոխություն չեն կրում»,- ասում է Սինիջին:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական կայքում հայ վարպետի պատրաստած ուդը վաճառվում է 10000 դոլարով
- Սամսունում հայ վարպետների հեղինակած եզակի 150-ամյա երկաթյա դուռ է պահպանվել
- Գոլդբերգը «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը կրել է պոլսահայ վարպետի թևնոցը
- Հայ վարպետների ստեղծած արհեստը Թուրքիայում անհետացման եզրին է
- Գերմանիայում տեղի է ունեցել Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հայ վարպետների ցուցահանդես
- Թուրքական իշխանությունները ֆինանսավորում են, որպեսզի ուդի հայտնի հայ վարպետը վերադառնա Թուրքիա
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը