Հարսնացուին բանտ է սպառնում՝ չափից երկար զգեստի համար
Շրի-Լանկայի իշխանությունները հետաքննություն են անցկացնում նորապսակ զույգի հանդեպ, ովքեր իրենց հարսանեկան արարողությանը մասնակցելու համար ներգրավվել են մի քանի հարյուր աշակերտ: Վեստի.ռու-ն, հղում անելով Agence France-Presse-ին, գրում է, որ 250 երեխա բռնել է հարսի զգեստի փեշը, որի երկարությունը կազմել է 3 կիլոմետր: Եվս 100 երեխա ծաղիկներ են շաղ տվել:
Բոլոր երեխաները եղել են Կենտրոնական նահանգի վարչապետի պատվին անվանված դպրոցի սաներ, ով անձամբ ներկա է եղել հարսանիքին:
Երեխաների իրավունքների պաշտպանության վարչությունն այդ դեպքով սկսել է հետաքննություն: Վարչության ղեկավարն ասել է, որ նման պրակտիկան չպետք է դառնա միտում: Դասերի ժամանակ երեխաներին նման միջոցառումներին ներգրավելն անօրինական է, իսկ օրինախախտները կարող են պատժվել մինչև 10 տարի ազատազրկմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը