Էրդողանը սպառնացել է քրդերի հանրաքվեի պատճառով դադարեցնել Հյուսիսային Իրաքից նավթի հոսքը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է դադարեցնել խողովակաշարի աշխատանքը, որով նավթը հոսում է Հյուսիսային Իրաքից, գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «Ռոյթերզին»։
«Դրանից հետո եկեք նայենք, թե ինչ ճանապարհներով Հյուսիասյին Իրաքի կառավարությունը կտեղափոխի իր նավթը կամ այն ում կվաճառի»,- ասել է Էրդողանը։
Նա նշել է, որ խողովակաշարի աշխատանքը դադարեցնելու մասին վերջնական որոշում առայժմ չի ընդունվել։ Հնարավոր պատժամիջոցները կապված են Իրաքյան Քուրդիստանի անկախության հանարքվեի հետ։
Ավելի վաղ նավթատարի աշխատանքների դադարեցման մասին հայտարարել էր Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։
Հարակից հրապարակումներ`
- Բարզանի. Մենք պատրաստ ենք անկախության դիմաց վճարել
- Իրաքյան Քուրդիստանում մեկնարկել է անկախության հանրաքվեն
- Բարզանին անգամ արյունահեղության գնով պատրաստ է հանրաքվե անցկացնել. թուրքագետ
- Արամ Սարգսյանը՝ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի դիտորդ
- Իրաքյան Քուրդիստանը հայտարարել է հանրաքվեի ամսաթիվը տեղափոխելու պատրաստակամության մասին