Երևանում մեկնարկում է Հայ- իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը
Այսօր Երևանում մեկնարկում է Տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ - իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը:
Տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունից հայտնում են, որ նիստը տևելու է սեպտեմբերի 25-ից 26-ը: Հայկական կողմը գլխավորում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, իրաքյան կողմի համանախագահը Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին է: Իրաքյան պատվիրակությունն արդեն Հայաստանում է:
2016 թվականին Բաղդադում կայացել էր Տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական հարցերով հայ-իրաքյան հանձնաժողովի 3-րդ նիստը և համաձայն 2013թ. նոյեմբերի 6-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրված Տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագրի հոդված 3-ի՝ 2017թ. սեպտեմբերի 25-26-ին էլ Երևանում է կայանալու հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը:
Իրաքյան պատվիրակության այցի ընթացքում Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասսան Զիդան Ալ-Լուհայիբին հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան