Բարզանի. Մենք պատրաստ ենք անկախության դիմաց վճարել
Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասութ Բարզանին այսօր անկախության մասնակցել է անկախության հանրաքվեին:
The Guardian-ի փոխանցմամբ, քվեարկությունից հետո նա Էրբիլում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ հավատում է՝ հանրաքվեն խաղաղ է լինելու: Նա ընդունել է, որ անկախության հասնելու ուղին ռիսկային է:
«Մենք պատրաստ ենք ինչ-որ գին վճարել անկախության դիմաց»,-հայտարարել է Բարզանին:
Աղբյուրը հիշեցնում է, որ Իրաքի քրդաբնակ երեք շրջաններում, այդ թվում նավթով հարուստ Քիրքուք նահանգում, քվեարկելու է մոտ 3 մլն մարդ:
Հանրաքվեին դեմ են արտահայտվել ինչպես Իրաքը, այնպես էլ Թուրքիան ու միջազգային հանրությունը:
Կիրակի երեկոյան էլ Իրաքի վարչապետը հեռուստաուղերձ է հղել, որտեղ նշել է, որ հանրաքվեն հակասահմանադրական է:
«Այն սպառնում է Իրաքին, իրաքցիների միջև խաղաղ գոյակցությանն ու վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար: Մենք միջոցներ կձեռնարկենք ազգի միասնության ապահովման ու բոլոր իրաքցիներին պաշտպանելու համար»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Իրան. Չպետք է թույլ տալ, որ Իրաքի Քրդստանն ու Իրանի Քրդստանը նմանվեն արևելյան և արևմտյան Բեռլինին
- Իրաքյան Քուրդիստանում մեկնարկել է անկախության հանրաքվեն
- Բարզանին անգամ արյունահեղության գնով պատրաստ է հանրաքվե անցկացնել. թուրքագետ
- Բարզանին հայտարարել է, որ իրենք չեն հրաժարվի Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեից
- Իրաքյան Քուրդիստանի ընդդիմությունը Բարզանիից պահանջում է հետաձգել անկախության հանրաքվեն
- Բարզանին հայտարարել է, որ Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն այլևս չի հետաձգվելու
- Բարզանի. Հասունացել է քրդերի անկախությունը հայտարարելու ժամանակը