Ծանրամարտի ԵԱ. Գևորգ Ղահրամանյանը՝ ոսկե մեդալակիր
Պրիշտինայում (Կոսովո) ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում կրտսեր տարիքային խմբում (մինչև 15 տարեկաններ) Գևորգ Ղահրամանյանը չեմպիոնական երկրորդ մեդալն է բերել Հայաստանի հավաքականին:
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, պոկում վարժությունում հայաստանցի ծանրորդն արժանացել է փոքր արծաթի, սակայն հրումում անվիճելի հաղթանակ է տարել՝ արդեն երկրորդ մոտեցումով (133 կգ) ապահովելով չեմպիոնական ոսկե մեդալը նաև երկամարտում (238 կգ):
Հարակից հրապարակումներ`
- Բաբկեն Բագրատյանը՝ պատանիների արծաթե մեդալակիր
- Արա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Մոնթե Մխիթարյանը՝ արծաթե մեդալակիր
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան