«Զվարթնոցում» կրկին «Հայկական ավանդական հարսանիք» է լինելու
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 30-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում «Հայկական ավանդական հարսանիք» ներկայացում-միջոցառումն է: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, հաջողված ու հետաքրքիր բեմականացումը հայկական հարսանիքի մոռացված ավանդույթների վերհանումն է:
Հայկական տարազներով հարսն ու փեսան, մյուս «հարսանքավորներն» ականատեսներին ակամայից մասնակից կդարձնեն տարիներ առաջ կազմակերպվող հայկական հարսանեկան ծեսերին:
Արգելոց-թանգարանի տարածքը կզարդարվի ՊՈԱԿ-ի ֆոնդերի հավաքածուի որոշ առարկաներով, կհնչի զուռնա-դհոլը: Միջոցառմանը կմասնակցեն «Շողակն» համույթը (գեղ. ղեկավար` Հ. Հարությունյան), «Տերյան» մշակութային կենտրոնը (գործադիր տնօրեն` Լ. Մելիքյան), «Մասունք» (համաղեկավարներ` Լ. Մկրտչյան և Հ. Անանյան) և «Վարք Հայոց» ազգագրական երգի-պարի (հիմնադիր, ղեկավար` Ս. Փարամազյան) համույթները:
Մուտքն ազատ է։
Սեպտեմբերի 30-ին միջոցառումներ են նախանշված «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի այլ հուշարձանների տարածքներում ևս:
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն «Ժառանգությունը և բնությունը» խորագրի ներքո
- «Զվարթնոց»-ում այսօր «Մենք ենք մեր սարերը» ֆիլմն է
- «Զվարթնոց»-ում ավանդական հայկական հարսանիքը տոնախմբության է վերածվել
- «Զվարթնոց»-ում կբեմականացվի հայկական ավանդական հարսանիք
- Գառնի ու Զվարթնոց սրբավայրերում կատարվածը` դաս. Պողոսյանը նոր առաջարկով դիմելու է նախարարին
- Սոցցանցերը մշակույթի նախարարությանը հուշում են իր տեղը
- Տեր Ասողիկ. Սրբազան Հայաստանում դատապարտելի է տարաբնույթ միջոցառումների կազմակերպմամբ սրբավայրերի նվաստացումը
- Խնջույք հուշարձանների տարածքում` «չնվաստացնելով» այն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան