Թուրքիայի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին կոչ է արել լքել Իրաքի քրդական ինքնավարության տարածքը
Թուրքիայի արտգործնախարարությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել լքել Իրաքի քրդական ինքնավարությունը՝ այնտեղ անցկացվելիք հանրաքվեի պատճառով։ Այս մասին ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Երկրի նախարարների կաբինետը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած նիստում պատասխան քայլեր է ընդունել, որոնց մասին կհայտարարվի ավելի ուշ։ Թուրքիայի խորհրդարանը շաբաթ օրը կայացած արտահերթ նիստում ևս մեկ տարով երկարաձգել է Իրաքում և Սիրիայում թուրքական զինված ուժերի օգտագործման թույլտվությունը։
«Թուրքիայի ԱԳՆ-ն ավելի վաղ իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել զերծ մնալ ինքնավարություն այցելելուց։ Սեպտեմբերի 25-ին Հյուսիսային Իրաքում կայանալիք հանրաքվեն կարող է անվտանգությանը սպառնացող նոր խնդիրների համար ճանապարհ բացել»,- ասված է թուրքական արտաքին գերատեսչության հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում մեկնարկում է Հայ- իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը
- Իրաքյան Քուրդիստանը հայտարարել է հանրաքվեի ամսաթիվը տեղափոխելու պատրաստակամության մասին
- Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի հետ կապված ՀՀ-ն բավական զգույշ դիրքորոշում ունի. Վ.Պետրոսյան
- Թուրքիայի վարչապետը Իրաքյան Քուրդիստանին կոչ է արել հրաժարվել հանրաքվեից
- Չավուշօղլուն պահանջել է չանցկացնել անկախության հանրաքվե Իրաքյան Քուրդիստանում
- Բարզանին հայտարարել է, որ իրենք չեն հրաժարվի Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեից
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը