Իրաքյան Քուրդիստանում մեկնարկել է անկախության հանրաքվեն
Իրաքյան Քուրդիստանի տարածքում անցկացվում է հանրաքվե՝ տարածաշրջանը Իրաքից անկախանալու հարցով: life.ru- գրում է, որ ընտրական տարածքները բացվել են տեղի ժամանակով 8:00-ին:
Իրաքի պաշտոնական իշխանությունները չեն ճանաչում այս հանրաքվեի անցկացումը՝ անվանելով այն հակասահմանադրական: Հանրաքվեին դեմ են նաև հարևան երկրները՝ Թուրքիան և Իրանը, որոնց տարածքներում նույնպես ապրում են քրդեր: Բացի այդ, հանրաքվեի վերաբերյալ բացասական է արտահայտվել ԱՄՆ-ն, Արևմուտքի մի շատ երկրներ՝ նշելով, որ հանրաքվեն խաթարում է անվտանգությունը տարածաշրջանում և խանգարում է ահաբեկչության դեմ պայքարին:
Բայց և այնպես, Իրաքյան Քուրդիստանի ընտրական տեղամասերում հերթեր են գոյացել, բացի այդ մի շարք քաղաքացիներ գնում են քվեարկության տոնական հագուստով:
Ռիա նովոստին գրում է, որ Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասութ Բարզանին արդեն կատարել է իր քվեարկությունը: Նա չի պատասխանել բազմաթիվ լրագրողների հարցերին: Քվեարկությանն ակտիվորեն մասնակցում են այլ քուրդ քաղաքական գործիչներ, այդ թվում նաև Բարզանիի մրցակիցները Թալաբանի ազդեցիկ կլանից և Քուրդիստանի հայրենասիրական միությունից:
Գերագույն ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ քվեարկելու իրավունք ունի ավելի քան 3 միլիոն մարդ, աշխատելու է 6846 ընտրական տեղամաս և 1739 ընտրական հանձնաժողով:
Հարակից հրապարակումներ`
- Արամ Սարգսյանը՝ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի դիտորդ
- Իրաքյան Քուրդիստանը հայտարարել է հանրաքվեի ամսաթիվը տեղափոխելու պատրաստակամության մասին
- Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի հետ կապված ՀՀ-ն բավական զգույշ դիրքորոշում ունի. Վ.Պետրոսյան
- Իրաքյան Քուրդիստանի անկախությունը ռեգիոնալ լուրջ տեղաշարժերի առիթ կդառնա. Վահրամ Պետրոսյան
- Բարզանին հայտարարել է, որ Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն այլևս չի հետաձգվելու
- Էրդողանը դատապարտել է Իրաքյան Քուրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեն
- Իրաքյան անկախ Քուրդիաստանն, անկասկած, մի օր կստեղծվի, միայն ժամանակ է հարկավոր. թուրքագետ
- Իրաքյան Քուրդիստանի առաջնորդը Սիրիայի քրդերի հետ կապված թուրքամետ հայտարարություններ է անում. արաբագետ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան