Հեծանվորդ Հրաչյա Շաբոյանն աշխարհի առաջնությունում դուրս է մնացել մրցատարածությունից
Նորվեգիայի Բերգեր քաղաքում անցկացված խճուղային հեծանվավազքի աշխարհի առաջնությունում Հայաստանից հանդես է եկել ներկայումս ԱՄՆ-ում բնակվող Հրաչյա Շաբոյանը, որը մեկնարկել է երիտասարդների 135 կմ խմբային վազքում:
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ ծավալված պայքարի ընթացքում մրցատարածությունում մի քանի անգամ հեծանվորդների զանգվածային անկումներ են եղել, և մասնակիցները բաժանվել են խմբերի: Արդյունքում, Հրաչյա Շաբոյանը զիջել է դիրքերը և չմտնելով ժամանակային լիմիթի մեջ՝ դուրս է մնացել մրցատարածությունից:
Մեկնարկած 189 հեծանվորդներից եզրագիծ հասել է 129-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան