Մարզպետն օգնության խնդրանքով դիմել է շիրակցիներին
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն օգնության խնդրանքով դիմել է շիրակցիներին՝ համալրելու դպրոցները:
«Սիրելի շիրակցիներ,
Մարզում մանկավարժությունն ունի հարուստ ավանդույթներ: Բարձրագույն կրթություն ունեցող անձանց թվում էական թիվ են կազմում մանկավարժները: Ցավոք, մեր մանկավարժների մի մասն այսօր աշխատանք չունի: Միևնույն ժամանակ, ունենք դպրոցներ որտեղ թափուր հաստիքներն ամիսներ է չենք կարողանում համալրեր: Խնդրում եմ օգնեք մեզ համալրել մեր դպրոցները»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետը:
Նա կցել է դպրոցների ցանկը, որտեղ երկար ժամանակ է՝ կան թափուր հաստիքներ և ընթացիկ մրցույթների ցանկը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները