Մերկելի կուսակցությունը հաղթել է Բունդեսթագի ընտրություններում
Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելի առաջնորդած Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ու Քրիստոնեա-սոցիալական միության պահպանողական դաշինքը հաղթել է Գերմանիայի խորհրդարանի ընտրություններում՝ հավաքելով 33 տոկոս ձայն:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, Գերմանիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն, երկրորդ տեղում է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ հավաքելով 20,5 տոկոս, այնուհետև՝ «Այլընտրանք Գերմանիայի համար»-ը՝ 12,6 տոկոս:
5 տոկոսանոց շեմը հաղթահարել է և Բունդեսթագ նույնպես անցնում է Ազատ դեմոկրատական կուսակցությունը (10,7 տոկոս), «Ձախականները» (9,2 տոկոս), «Կանաչները» (8,9 տոկոս):
Գերմանիայի ԿԸՀ-ն նաև հայտնել է, որ Բունդեսթագի նոր կազմն ընդլայնվում է՝ հասնելով մինչև 709-ի: Անգելա Մերկելի առաջնորդած դաշինքը ստանալու է խորհրդարանում 246 տեղ (նախկին խորհրդարանում՝ 311 տեղ):
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը