Ռուբենսի կորած նկարը հայտնաբերել են 400 տարի անց
Գլազգոյի թանգարանում 400 տարի անց գտել են ֆլամանդացի նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի «կորած» կտավը: Գազետա.ռու կայքը, հղում անելով Բի-Բի-Սի-ն, գրում է, որ Բուքինհեմի առաջին դուքս Ջորջ Վիլյերսի վերականգնված դիմանկարը, որը ստեղծվել է 17-րդ դարում, գտել է բրիտանացի լրագրող և արվեստաբան Բենդոր Գրոսվենորը Գլազգոյի Պոլլոկի տուն-թանգարանի հավաքածուում:
Կտավը համարում էին Ռուբենսի աշխատանքի պատճեն, սակայն Գրոսվենորը հետազոտություն է անցկացրել և պարզել, որ կտավը բնօրինակն է: Կեղտի ու ավելի ուշ հայտնված ներկի շերտի տակ թաքնված են եղել հանրահայտ նկարչի հնարքները: