Բրիտանացիների կեսն աջակցում է նոր Brexit-ի անցկացումը
Բրիտանացիների կեսից ավելին՝ 51 տոկոսը, աջակցում է Brexit-ի հարցով երկրորդ անգամ հանրաքվեի անցկացումը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին է վկայում Politico հրատակչության և Greenberg Quinlan Rosner Research-ի անցկացրած հարցման արդյունքները:
Ուսումնասիրության համաձայն, հարցվածների 39 տոկոսը կարծում են, որ պետք չէ երկրորդ անգամ հանրաքվե անցկացնել, մնացած հարցվածները դժվարացել են պատասխանել:
Հարցվածների 52 տոկոսն այն կարծիքին է, որ Բրիտանիան ճիշտ ուղղությամբ չի գնում, 30 տոկոսը դրական է պատասխանել:
Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 11-13-ը, մասնակցել է ավելի քան 1200 մարդ:
Մեծ Բրիտանիան պետք է լքի Եվրամիությունը 2019 թվականին մարտին: Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի մասնակիցների 52 տոկոսը կողմ էր քվեարկել ԵՄ կազմից դուրս գալուն, 48 տոկոսը՝ դեմ:
Հարակից հրապարակումներ`
- Մեյ. Մեծ Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ-ից, բայց չի լքում Եվրոպան
- Մեյը մտադիր է վարչապետի պաշտոնում մնալ Brexit-ից հետո
- ԵՄ-ից աշխատանքային միգրանտները Brexit-ից հետո կարող են 2-ամյա բրիտանական վիզա ստանալ
- ԵՄ երկրների քաղաքացիները 2019-ի մարտից չեն կարող ազատորեն մուտք գործել Մեծ Բրիտանիա
- Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը պաշտոնապես սկսում են Brexit-ի բանակցությունները
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան