Ծանրամարտի ԵԱ. Արմեն Գրիգորյանը դարձավ չեմպիոն, Ռաֆիկ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր
Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում այսօր Հայաստանը հերթական ոսկին և բրոնզն է նվաճել:
ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ՝ մինչև 17 տարեկան տղաների պայքարում 69 կգ քաշային կարգում հանդես են եկել Արմեն Գրիգորյանն ու Ռաֆիկ Հարությունյանը: Երկամարտում Արմենն արձանագրել է 296 կիլոգրամ և նվաճել չեմպիոնի կոչումը (134 կգ` փոքր արծաթ + 162 կգ` փոքր բրոնզ):
Ռաֆիկը պատվո հարթակի երրորդ աստիճան է բարձրացել երկամարտի 295 (135 կգ՝ փոքր ոսկի + 160 կգ՝ չորրորդ տեղ) արդյունքով: Եվրոպայի արծաթն էլ կարող էր Հայաստանինը լինել, եթե հրում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ Ռաֆիկ Հարությունյանը չցավեցներ ծունկը և ստիպված չլիներ հրաժարվել նաև երրորդ մոտեցումից: