Կուբանում տեղի ունեցած վթարի նախնական պատճառը վարորդի քնելն է
Կուբանում ուղևորատար ավտոբուսը բախվել է բեռնատարին: Վթարի հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում նաև վարորդը, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 20 մարդ: Նրանցից տասի վիճակը ծանր է:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, «Քինգ Լոնգ» ընկերությանը պատկանող ավտոբուսը Ադլերից ուղևորվելիս է եղել դեպի Նիժնի Նովգորոդ:
Նախնական տվյալներով, վթարի պատճառն այն է, որ վարորդը քնել է ղեկին: Հարուցվել է քրեական գործ՝ երթևեկության ու տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով:
Վթարի ենթարկված ավտոբուսի ուղևորները եղել են Աբխազիայից Նիժնի Նովգորոդ վերադարձող ուխտագնացներ: Ուղևորությունը կազմակերպել էր Նիժնի Նովգորոդի թեմը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում