Շառլ Ազնավուրն իր բեմական գործունեության 70-ամյակը կնշի Միլանում
Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը նոյեմբերի 13-ին ելույթ կունենա Իտալիայում՝ Միլանի Teatro degli Arcimboldi –ում՝ նշելու իր բեմական գործունեության 70-ամյակը: Այս մասին տեղեկացնում ենք spettacolomusicasport.com-ից:
Նշվում է, որ երգիչ, դերասան, դիվանագետ, 93-ամյա Ազնավուրը չի դադարում զարմացնել, ով իր անկրկնելի ձայնով արժանացել է «Charles Aznavoice» մականվանը:
Աղբյուրը նաև գրում է, որ ստեղծագործական գործունեության երկար և պատվավոր 70 տարին օգոստոսի 24-ին նշանավորվել է նաև Հոլիվուդի Փառքի պուրակում պատվո աստղի բացմամբ:
Ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ Նա շուրջ ութ հարյուր երգի հեղինակ է, շուրջ 70 տարվա կարիերայի ընթացքում թողարկել է 294 ալբոմ, վաճառվել է 180 միլիոն սկավառակ:
Հարակից հրապարակումներ`
- Շառլ Ազնավուրը համերգային շրջագայություն է ունենալու Ֆրանսիայում
- Շառլ Ազնավուրը համերգներով հանդես կգա Պետերբուրգում ու Մոսկվայում
- Շառլ Ազնավուրը համերգներ կունենա Եվրոպայում ու Ավստրալիայում
- Շառլ Ազնավուրն աստղ կունենա Հոլիվուդի փառքի ծառուղում
- Ազնավուր. Ես շատ հպարտ եմ, որ որդիս՝ Նիկոլան, որոշեց մկրտվել Հայաստանում
- Երևանում Շառլ Ազնավուրի ինտերակտիվ թանգարանն աշխարհում լինելու է առաջինը, որտեղ հերոսն իր կյանքի մասին պատմում է անձամբ
- Երևանում Շառլ Ազնավուրը հայտարարեց «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին
- Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
- Շառլ Ազնավուրի թանգարանի տարածքի նվիրաբերության պայմանագիրը կնքվել է
- Շառլ Ազնավուրի համերգները Հյուսիսային Ամերիկայում շարունակվում են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին