Արդեն իսկ ակնհայտ է ՀՀ տնտեսության վրա ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո դրական ազդեցությունը. Շարմազանով
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի աշխատանքային այցը Սանկտ Պետերբուրգ:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ այսօր Տավրիդյան պալատում ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեևի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի առաջիկա նիստի կազմակերպմանն առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հայկական պատվիրակությունն ակտիվորեն ներգրավված է ԽՎ-ի աշխատանքներում և հանձնաժողովներում:
Էդուարդ Շարմազանովը երախտագիտություն է հայտնել Ալեքսեյ Սերգեևին` հանրահայտ արևւելագետ և հայագետ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր նախագահ, ակադեմիկոս Հովսեփ Օրբելու 130-ամյակին նվիրված՝ իր նախաձեռնությամբ անցկացվող միջոցառումների կազմակերպմանն աջակցելու համար:
Զրուցակիցներն անդրադարձել են ԱՊՀ տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ արդեն իսկ ակնհայտ է ՀՀ տնտեսության վրա ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո դրական ազդեցությունը:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ԱՊՀ տարածաշրջանում հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով՝ հաշվի առնելով ժողովուրդների պարտադիր կամարտահայտության սկզբունքը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին