Սևանի հարցում մտահոգվելու խնդիր միշտ կա. Բնապահպանության նախարար
«Սևանի հարցում մտահոգվելու խնդիր միշտ կա։ Սևանը մեզ համար ոչ միայն մեր ազգային հարստությունն է, այլ նաև էկոլոգիական, տնտեսական, սոցիալական մեծ արժեք է ներկայացնում։ Բնական է, որ Սևանի հետ կապված ցանկացած հարց հանրության ուշադրության կենտրոնում է: Ջրառ իրականացվել է, սակայն սեպտեմբերի 15-ին կառավարությունը դադարեցրել է և այս պահին ջրառ չի իրականացվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Նախարարը նշեց, նախատեսված ցուցանիշը 3 սմ ավելի ցածր է, քան նախորդ տարվա ցուցանիշը, ինչի հարցում մեծ դեր ունեն եղանակային պայմանները:
«Ավելի մեծ ծավալ վերցնելու հիմք, նպատակ, ձգտում, փաստացի իրավիճակ չկա և մենք բացառելու ենք դրանք»,-ասաց նախարարը:
Մինասյանն ասաց, որ լայն քննարկման առարկա են դարձնելու Սևանի վերաբերյալ հարցերը և ջրաքիմիական, աշխարհագրական, կենսաբազմազանության խնդիրներին նոր լույսի ներքո են անդրադառնալու:
«2001-2002 թվականներին ընդունված օրենսդրական դաշտը էականորեն այսօր վերանայման կարիք ունի»,- հավելեց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան